Լուրեր

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անրամ». Արմեն Աշոտյան

11.10.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այս օրերին Հռոմում տեղի է ունենում Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմպի նիստը (IDC-CDI Executive Committee Meeting), որը միավորում է 94 կուսակցություն 73 երկրներից։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անրամ։
 
Նիստի ընթացքում բարձրաձայնել եմ Հյուսիսային Սիրիա թուրքական ռազմական ներխուժման հարցը, խոսել եմ մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ այլ ազգային եւ կրոնական փոքրամասնություններին եւ քրդերին Թուրքիայի ագրեսիվ եւ արյունալի գործողություններից սպառնացող վտանգների մասին։
 
#CDI #RPA»:

← Վերադառնալ ցուցակին