Լուրեր

«Live-ի վերածված կեղծ իրականության մեջ որպես սթափեցնող ազդակներ գալիս են այս կամ այն միջազգային կառույցի զեկույցներն ու հետազոտությունները». Արմեն Աշոտյան

09.10.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Անցյալ տարվանից Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին շռայլորեն խոստանում է երկրի թռիչքաձև զարգացում: Այս հեքիաթների, անվերջ խոստումների և խրոնիկ Live-ի վերածված կեղծ իրականության մեջ որպես սթափեցնող ազդակներ գալիս են այս կամ այն միջազգային կառույցի զեկույցներն ու հետազոտությունները:
 
Այսպես, երեկ Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցը (Global Competitiveness Report), ըստ որի Հայաստանը այս մեկ՝ “բեկումնային”, “շռնադալից”, “հդմ-ախառը”, “հակակոռուպցիոն”, տարվա ընթացքում, ի հեճուկս ամպագոռգոռ ճառերի և քաղաքական նորմա դարձած զազրախոսության ընդամենը մեկ հորիզոնականով է բարելավել իր դիրքերը աշխարհում, զբաղացնելով 69—րդ տեղը 141 երկրների ցանկում (նախորդ տարի՝ 70-րդը 140-ից):
 
Հա, քանի որ կրկին կհնչի “բա Սերժի վախտ լա՞վ էր” մանթրան, hիշեցնեմ նաև, որ սրանից մեկ տարի առաջ, առանց “հեղափոխության” Հայաստանն իր տեղը բարելավել էր 2 հորիզոնականով, իսկ ընդհանուր առմամբ 2008-2018 թթ՝ 27 տեղով (97-րդից մինչև 70-րդ):
 
#թռիչքաձև_ստեր
#տնտեսական_լոլո»:

← Վերադառնալ ցուցակին