Լուրեր

«Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանով

08.10.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը
 
Հայաստանի վարչապետն ու նրա թիմակիցները հաճախ են տարբեր առիթներով փորձում զուգահեռներ անցկացնել նախկին և ներկա իշխանությունների քաղաքականության միջև: Մի զուգահեռ էլ ես անցկացնեմ:
 
Ուղիղ մեկ տարի առաջ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում, ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովի ապակառուցողական ելույթի՝ հստակ նշել եմ. «Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:
Եվ դա արվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Կորեայի, Հունգարիայի և մի շարք այլ երկրների խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ:
 
Հ.Գ.
Ավաղ, այսօր արդեն Ալիևն է հակահայկական հայտարարություններ անում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ, իսկ Հայաստանից պաշտոնյա չկար, որ հակադարձեր: Սա է իրականությունը:
 
Հ.Հ.Գ.
Արցախյան խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լուծումը»:

← Վերադառնալ ցուցակին