Լուրեր

«Քիմին խնդրեք մյուս տարի ՄԱԿ-ում ինքը խոսա Հայաստանի անունից». Արմեն Աշոտյան

08.10.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբության իր էջում գրել է.

 
«Քիմ Քարդաշյանի այցին հետևելով՝ մի առաջարկ ունեմ:
 
Կարո՞ղ է Քիմին խնդրեք մյուս տարի ՄԱԿ-ում ինքը խոսա Հայաստանի անունից: Համ անգլերենն է շատ լավը, համ Ֆեյսբուքում ու Թվիտերում է Նիկոլից ուժեղ, համ քաղաքականությունից է ավելի լավ հասկանում, համ էլ ավելի սիրուն է, վերջիվերջո :
 
Հ.Գ. Համ էլ 350.000 $ մեր գրապանից ինքնաթիռի համար չենք վճարի»:

← Վերադառնալ ցուցակին