Լուրեր

«Երիտասարդ կանանց հանդեպ, մեղմ ասած, անպատեհ և գռեհիկ պահվածքը սույն մարդու մոտ արդեն դարձել է պաթոլոգիա». Արմեն Աշոտյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

07.10.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբույան իր էջում գրել է.

 
«Քիչ առաջ տեղեկացա, որ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն այսօր մի նոր գրառում է արել, հերթական անգամ փորձելով սվաղել իր լկտի արտահայտությունը:
 
Բայց ինչպես հաճախ է լինում, աչքը դզելու փոխարեն ունքն էլ հետն է հանել:
 
Չբավարարվելով Արփինե Հովհաննիսյանի հանդեպ պատգամավորին և տղամարդուն իր անվայել կեցվածքով, այսօր էլ պիտակավորել և թիրախավորել է Սիրանուշ Սահակյանին և Էլինար Վարդանյանին:
 
Երիտասարդ կանանց հանդեպ, մեղմ ասած, անպատեհ և գռեհիկ պահվածքը սույն մարդու մոտ արդեն դարձել է պաթոլոգիա:
 
Ամոթ նրա ղեկավարներին»:

← Վերադառնալ ցուցակին