Լուրեր
«Մեկ ինքնիշխանությունից եք խոսում, մեկ թմբկահարում, որ «3 ժամանոց հանդիպում եք ունեցել» ». Հայկ Մամիջանյան
04.10.2019
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիտեցի Վլադիմիր Կարապետյանի երեկվա հարցազրույցը:
Փոքր ժամանակ նայած ամերիկյան ֆիլմերից բոլորս հիշում ենք "Вы имеете право хранить молчание. Все, что Вы скажите может быть использовано против Вас в суде" նախադասությունը:
Տղերք, մի խոսեք էլի` մի ավելացրեք առանց այդ էլ բազմահատոր ապագա քրեական գործի էջերը: Իսկ անձամբ պարոն Կարապետյանը այդ ժամանակը գուցե камера-ում իրականում կզգա, թե «ականջից քաշելով» որևէ բան անել ստիպելը ոնց է լինում:
ՀԳ
Մեկ էլ թարգեք գլուխ գովալ այլ երկրի ղեկավարի հետ հարաբերություններով` մենք հին դարերի Հայոց թագավորությունը չենք, իսկ ՌԴ-ն Բյուզանդիան չի, որ մեր թագավորի թագը ուղարկի:
ՌԴ-ն մեր ստրատեգիկ դաշնակիցն է:
Մեկ ինքնիշխանությունից եք խոսում, մեկ թմբկահարում, որ «3 ժամանոց հանդիպում եք ունեցել»:
ՀԳԳ
Այսօր իմ էջ կհամենան ոչ միայն իշխանական ֆեյքերը, այլ նաև հին ու ոչ բարի ՀԱԿ-ի ֆեյքերը:
Համեցեք»: