Լուրեր

Ներկուսակցական դրամաշնորհների մրցույթ

03.10.2019

Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպությունը առաջին անգամ Հայաստանում հայտարարում է ներկուսակցական դրամաշնորհների մրցույթ։ Մրցույթին կարող են դիմել 3-5 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբեր, որոնց  ԲՈԼՈՐ անդամների համար գործում են հետևյալ պարտադիր պայմանները.

·  տարիքը՝ 18-35 տարեկան

·       անդամություն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 

Մինչև 500 000 դրամի չափով ֆինանսավորում կտրամադրվի մրցույթը շահող ծրագրերի իրականացման համար։ Ծրագրերի ոլորտային ուղղվածությունը չի սահմանափակվում, սակայն առաջնահերթություն կտրվի ազգային պահպանողական արժեքների քարոզմանը ուղղված ծրագրերին։ Դրամաշնորհների տրամադրման որոշումը կայացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից։ 

Դրամաշնորհին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը youthrpa@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 21-ը։ Թերի փաստաթղթերով և/կամ ժամկետից հետո ներկայացվող հայտերը չեն դիտարկվելու։:

Ծրագրի դիմում հայտի փաթեթը ներառում է.

1.     Նախաձեռնող խմբի անդամների CV-ներ

2.     Ծրագրի նկարագրություն (500-ից 1000 բառ ծավալով տեքստային նկարագրություն, որը պիտի պարունակի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումների, նպատակների, լուծվող խնդիրների, թիրախ խմբի, ծրագրի տեսանելիության և  շարունակականության նկարագրությունը։ Նշված ԲՈԼՈՐ ենթավերնագրերը ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ։)

3.     Ծրագրի ժամանակացույց

4.     Ծրագրի նախահաշիվ

 

Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀԿ ԵԿ պաշտոնական ֆեյբուքյան էջին։

 

 

← Վերադառնալ ցուցակին