Լուրեր

«Նիկոլական ֆեյքերն ու ֆեյք-գործիչները շարունակում են սրբապիղծ կերպով ոտնահարել տարրական բարոյականության և բարոյագիտության բոլոր սահմանները». Արմեն Աշոտյան

03.10.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանի հասցերին թույլ է տվել արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն ԱԺ պատգամավորին, կամ հանձնաժողովի նախագահին, այլև պարզապես տղամարդուն:
 
Քաղաքական թոհուբոհի մեջ նիկոլական ֆեյքերն ու ֆեյք-գործիչները շարունակում են սրբապիղծ կերպով ոտնահարել տարրական բարոյականության և բարոյագիտության բոլոր սահմանները:
 
Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից պահանջում եմ պատասխանատվության ենթարկել տղամարդավայել պահվածքի և բարոյականության մասին մոռացած սույն պատգամավորին, ակնկալում եմ նաև հրապարակային ներողություն Արփինե Հովհաննիսյանից:
 
Հ.Գ. Հիշեք, որ նման կեղտոտ քարերը անպայման վերադառնում են շպրտողի ճակատին»:

← Վերադառնալ ցուցակին