Լուրեր

«Ի գիտություն բոլոր թերի ըմբռնողներին, կրթական ցածր մակարդակ ունեցողներին եւ Լոռվա մարզպետին». Վահրամ Բաղդասարյան

01.10.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
«Ի պատասխան Լոռու մարզպետին.........
 
Իհարկե չեմ սիրում բացատրություններ տալ այն մարդկանց, ովքեր գործին չեն տիրապետում, բայց արժանապատվությունս մի կողմ դնելով, պատասխանում եմ` իր պարտականությունները չկատարող, աշխատանքին չտիրապետող, ինֆորմացիաները խեղաթյուրող մեկին, ով թյուրիմացաբար զբաղեցնում է Լոռվա մարզպետի պաշտոնը:
Երիտասա 'րդ, քո նշած «Արտեկ» -ը մինչև 1995թ. գտնվել է Վանաձորի կահույքի ֆաբրիկայի բալանսում, որի գլխավոր տնօրենը ես եմ եղել։ Ամենաբարձր գներով ամբողջությամբ սեփականաշնորհվել է իմ կողմից, ինչու բարձր գներով, որովհետև այն ժամանակվա իշխանությունները ի դեմս ՀՀՇ - ի այլ գնորդ ուներ։
 
Դա այն ժամանակահատվածն էր, երբ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունների ժամանակ հաղթեցի ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներին, որից հետո շատ արագ հայտնվեցին գնորդներ և աճուրդի ժամանակ գինը բարձրացվեց։
 
Ի գիտություն բոլոր թերի ըմբռնողներին, կրթական ցածր մակարդակ ունեցողներին և Լոռվա մարզպետին, սեփականաշնորհման գործարքը եղել է 1995թ.-ին «Արտեկ»-ը կահույքի ֆաբրիկայի հետ միասին, իսկ քո կողմից նշված գործարքը եղել է անվանափոխություն 2004թ.ին, որի արդյունքում նշածդ գումարը վճարվել է անվանափոխություն համար։
Նորից ցավով եմ նշում, որ զբաղեցնելով նման պատասխանատու պաշտոն, չես կարողանում տարբերել նույնիսկ սեփականաշնորհումը անվանափոխությունից։
 
Ըմբռնումով եմ մոտենում նման պահվածքին, 1995թ. ին նա եղել է տակավին երեխա և չէր կարող հետևել իմ ներդրումներին և գործարքներին։
Ի դեմս իր գործին չտիրապետող մարզպետին ասեմ, որ երկրաշարժի տարիներին կարմիր գիծը գնում էր «Արտեկ»- ի տարածքով և բոլոր շենքերը IV կարգի վթարային էին և ենթակա էին քանդման։
 
Այդ պատճառով 2009թ.-ին Գերմանիայի և Ֆինլանդիայի անմիջական մասնակցությամբ պատվիրվել է ծրագիր 20 մլն. դոլար արժողությամբ, որը վերահաշվարկման արդյունքում այժմ կազմում է 30 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Ծրագիրը իր մեջ ընդգրկում է ամբողջ «Արտեկ» - ը առողջարանային գոտի կառուցելու և շուրջ 7 կմ. «Մայմեխ» ճոպանուղի անցկացնել ու նպատակով։ Այս ծրագրիը այժմ գտնվում է կառավարությունում և մարզպետին հորդորում եմ բանսարկությամբ զբաղվելու փոխարեն աջակցի ծրագրի իրականացմանը։ Նշեմ, որ 30մլն. եվրո արժողությամբ ծրագրի իրականացմանը լծվել են շատ լուրջ անձիք և որևէ մեկիդ չի հաջողվի խանգարել ծրագրի իրագործմանը։
 
Հիշեցնեմ, որ դեռ երկու ամիս առաջ Հանրապետության նախագահի հետ ներկա էիր գտնվել «ՎԱԲԱ» հակակարկտային ցանցերի գործարանում, որն իր մեջ ներառում է նաև «Արտեկ»-ը, մեծ ոգևորությամբ ներկայացնում էիր շուրջ 6 մլն դոլարի վարկային ներդրումը։
Մոտակա ժամանակահատվածում իմ կողմից դեռ շատ են լինելու լուրջ ներդրումներ, այլ ծրագրեր, նոր կառույցներ, որին դու չես մասնակցելու` անկախ քո կարգավիճակից, որովհետև բանսարկուները ներկա գտնվելու բարոյական իրավունք չունեն»։

← Վերադառնալ ցուցակին