Լուրեր

«Գլուխ գովալուց և մեծ-մեծ փրթելուց առաջ, հիշեք, որ գյուղից մարդ կա». Աշոտյանը՝ Փաշինյանի խոսնակին

01.10.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի հիշողությունը թարմացնեմ այս տեսահոլովակով՝ հիշեցնելով, թե ինչ էր խոսում իր շեֆը ԵԱՏՄ-ի և Հայաստանի անդամակցության մասին:
 
Հազար եմ ասել, գլուխ գովալուց և մեծ-մեծ փրթելուց առաջ, հիշեք, որ գյուղից մարդ կա:
 
Իսկ մեր երկրի հեղինակությունը մեր վարած արտաքին քաղաքականության շնորհիվ, իրոք, այնքան էր բարձրացել, որ մինչև հիմա մսխում ու մսխում եք, բայց, մեկ է, տակը էլի բան է մնում»:
 

← Վերադառնալ ցուցակին