Լուրեր
«Երկրում մոլեգնում է չարության «հրեշտակը» ». Մարգարիտ Եսայան
30.09.2019
ԱԺՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջի սկիզբը
«Սիրո եւ հանդուրժողականության» էն բանը մտավ ռեպրեսիաների փուլ, այսուհետ միայն ձերբակալություններ, բռնություն, իրավական պետության բռնաբարում,մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, քաղհասարակության ջայլամային լռություն, մարդու իրավունքի պաշտպանների եւ մտավորականության վախկոտություն, օրենսդիր մարմնի ջղաձգումներ, երկրի նախագահի իսպառ բացակայություն, իշխանության անսահման ցինիզմի դրսեւորումներ․․․
Երկրում մոլեգնում է չարության «հրեշտակը» »: