Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ անցկացվել է «Առաջնորդության Ակադեմիա Հայաստան» եռօրյա ծրագիրը

30.09.2019

Օրերս Ծաղկաձորում անցկացվել է «Առաջնորդության Ակադեմիա Հայաստան» ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ-ում ակտիվ գործող իշխանական և ոչ իշխանական 7 կուսակցություններից երիտասարդ քաղաքական գործիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ տարբեր հասարակական կազմակերպություններից:Ակադեմիան կազմակերպվել էր Կոնրադ Ադենաուեր, Էդուարդո Ֆրայ և Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամների համատեղ ջանքերով։ 
Դասընթացի ընթացքում քննարկումներ են եղել քրիստոնեա-դեմոկրատական, սոցիալ-դեմոկրատական և ազատական գաղափարախոսությունների հիմնական թեզերի ու տարբերությունների մասին։
 
Իրենց գիտելիքներով ու փորձով են կիսվել այդ նպատակով Հայաստան ժամանած հոլանդացի փորձագետները (իշխող, կոալիցիայի անդամ և ընդդումիությունը ներկայացնող քաղաքական գործիչներ):  Վերջիններս բացի գաղափարախոսական թեզերից խոսել են նաև քաղաքական գործչի կեցվածքի, անհրաժեշտ վարքի ու կացութաձևի, ինչպես նաև ընտրողի համար ընկալելի բառապաշարի կարևորության մասին:
 
Խմբային աշխատանքներով, SWOT վերլուծություններով, ռազմավարության մշակմամբ և փորձի փոխանակմամբ հագեցած դասընթացին մասնակցել են ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամներ Վահագն Ղահրամանյանը, Հովհաննես Հակոբյանը, Հովհաննես Խաչատրյանը և Նարինե Մեհրաբյանը:
«Ուշագրավ է, որ արժեքներ ներկայացնելիս միայն հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են խոսել ընտանիք, կրոն և Հայրենիք գաղափարներից»,- նշում են կուսակցության ներկայացուցիչները:
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 

← Վերադառնալ ցուցակին