Լուրեր

« «Սիրո հեղափոխության» ատելության մետաստազները».Մարգարիտ Եսայան

29.09.2019

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Սիրո հեղափոխության» ատելության մետաստազները

Պուճուրիկ մարդիկ տարածում են անխնա, զակազը տրված է ի վերուստ, ասում էի, չէ՞, աշունն անասելի արագությամբ է թեժանում, ատելության եւ թույնի ժայթքումներ, հոգեբանական երկրաշարժեր, լակոտություն եւ ղզիկություն, ավանակի համառություն, արջի ծառայություններ, դուրսը եւ ներսը՝ ծուռ հայելիների մեջ․․․

Վստահ պնդում եմ՝ ներսում խառնակչությունը տարածում եւ շատացնում են, որպեսզի դրսում անեն այն, ինչի համար եկել են իշխանության, մինչ

մենք ներսում կխառնվենք իրար, դրսում կճպպացեն ամենասարսափելին, նորից եմ ասում, ժողովուրդ, զգոն եղեք, պուճուրիկ մարդկանց իրենց տեղը ցույց տվեք, թույն արտադրողներին զրկեք լիցենզիայից, լրջացեք, քարոզչական պատերազմում արդեն արյուն է թափվում, լրջացեք․․․»: 

← Վերադառնալ ցուցակին