Լուրեր

«Բռնապետին իշխանության է բերում ամբոխը, իշխանությունից զրկում է ժողովուրդը».Էդուարդ Շարմազանով

29.09.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրապետականի առաջնորդներին նույնիսկ սովետական ռեպրեսիաները, բանտերը չեն կարողացել հետ պահել ազգային պետություն կերտելու համոզմունքից, ուր մնաց «իզմեր» չունեցող, սորոսական, ԱԺ-ն տրանսգենդերության քարոզի հարթակ դարձրած, հոգեւորականին կրթօջախից հեռացնող եւ ծնկի բերող, ազգային կարծրատիպերից հրաժարված, Արցախում դավադիրներ փնտրող, ալիեւներից « կիրթ եւ նորմալ գործընկեր » կերտած ռեժիմը կարողանա:

Հ.Գ. Բռնապետին իշխանության է բերում ամբոխը, իշխանությունից զրկում է ժողովուրդը:

#Հայկըհաղթելուէբելին»:

← Վերադառնալ ցուցակին