Լուրեր
«Չամաչեք, պարոն նախարար».Հայկ Մամիջանյանը՝ Ռւստամ Բադասյանին
29.09.2019
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ տրամաբանության եւ մարդկային հարաբերությունների՝ Ռուստամ Բադասյանի ցածրորակ հրապարակումից հետո ես պիտի աջակցեի Արփինե Հովհաննիսյանին այս տեղեկատվական մենամարտում, բայց Արփինե Հովհաննիսյանի պատասխան գրառումից հետո պատրաստ եմ օգնել արդարադատության գործող նախարարին։
Չամաչեք, պարոն նախարար, հենց շատ նեղը ընկնեք, չնայած սրանից նեղը ես ինձ վատ եմ պատկերացնում, դիմեք ինձ։
Խոստանում եմ խնդրել, որ էլ այս աստիճանի Ձեզ ՉԿԱՏՈԿԻ»: