Լուրեր

«Զոհասեղանին մեր պետության ճակատագիրն է». Մարգարիտ Եսայան

28.09.2019

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 « «Նոր Հայաստան»-ի պերճանքն ու թշվառությունը, ահա, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել։ Բոլորը այս մասին են գրում, մեկը դատապարտում է, մյուսն ասում է՝ լավ են արել, երրորդը խոսում է երկակի ստանդարտներից, չորրորդը հարցնում է՝ իսկ ինչո՞ւ ժամանակին, երբ այլ դատավորների նկատմամբ էր այդ «անհարգալիցը» դրսեւորվում, ձայն չէիք հանում, հինգերորդը թե՝ իսկ ինչո՞ւ երբ դատարանների դռներն էին շրջափակում վարչապետի կոչով, ձայն-դատապարտում չէր լսվում, երբ դատավոր Բալայանին էին հրում-գցում, խոչընդոտելով նրա մուտքը իր աշխատավայր, հորթային հրճվանք էիք ապրում, ինչու, երբ դատավոր Գրիգորյանի նկատմամբ եղավ ընտրողական վերաբերմունք,կամ քար լռություն էր, կամ՝ հրճվում էին նորեկողները, վեցերորդը՝ ինչո՞ւ, երբ, այսօր ՍԴ դատավորների նկատմամբ է տիրաժավորվում անհարգալից վերաբերմունք, ծպտուն չեք հանում, յոթերորդը՝ ինչո՞ւ երբ վարչապետի աթոռին նստածը դատավորների հասցեին անհարգալից բաներ է ասում, «պատերի տակ վնգստացողներ» եւ այլն, ոչ մեկդ չէիք շնչում-արտաշնչում․․Կարելի է այս ցանկը երկար շարունակել, հիշեցնել, թե ինչեր էր կատարվում ՀՀ ԱԺ պատգամավորների տների առաջ, սոցցանցերում նրանց/մեր/ երեխաներին/ ինչպիսի բարոյահոգեբանական ճնշումների էին ենթարկում եւ այդ ժամանակ բոլորը լուռ էին, այո, հորթային հրճվանքով դիտում էին Նիկոլի եւ նրա քալիստների վայրագությունները, ատելության եւ դաժանության շքերթը, սրանց մասին պարզապես հիշեցնում եմ, եւ այսօր, այո, ստացվեց ՝«ինչ ցանես, այն կհնձես» ժողովրդական խոսքի իրականացումը։
 
Իհարկե, ես դատապարտում եմ այդ կին դատավորի նկատմամբ տեղի ունեցածը, այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց, չեմ ընդունում իշխանական պատգամավորների եւ նրանց արբանյակների դատապարտումները, չքմեղանալը, ձեւեր թափելը, չեմ ընդունում եւ՝ վերջ, որովհետեւ՝ նրանք են մեր հասարակությունը բաժանել մերոնքի եւ ձերոնքի, սեւի եւ սպիտակի, յուրայինի եւ օտարի եւ իրենց սրած մախաթը, վստահ եմ, մտնելու է իրենց իսկ համապատասախան տեղերը․․․Կոպի՞տ եմ ասում, այո, որովհետեւ կեղծիքը չեմ ընդունում, ստորաքարշությունը չեմ ընդունում, բռնի ուժով, սիրո եւ համերախության քողի տակ սատանայական ավերածություններ անելը եւ անողներին չեմ ընդունում․․․Եվ այս ամենը դեռ ծաղիկներն են, մեր հասարակությունն այսօր շատ երկփողկված է, իսկ ինքս համոզված եմ՝ չարությամբ եւ ատելությամբ հեռու չեք գնալու․․․Սթափվեք, զոհասեղանին մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ճակատագիրն է․․․»:

← Վերադառնալ ցուցակին