Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամները մասնակցել են NDI-ի քաղաքական դպրոցի դասընթացին

28.09.2019

Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները մասնակցել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute) կողմից կազմակերպած երիտասարդ քաղաքական առաջնորդների ռազմավարությանդպրոցի դասընթացներին:Ծրագրին մասնակցել են նաև երիտասարդներ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերից: 
 
Մասնակիցները ծանոթացել են առաջնորդության, ռազմավարության և թիրախավորման հմտություններին, ինչպես նաև ուղերձի մշակման հիմնական ձևին և հաղորդակցման գործիքներին, քարոզարշավի պլանավորմանը,  ընտրություններում կամավորների ներգրավմանն ու կառավարմանը:
 
Մասնակիցները հանդես են եկել պատրաստած թիմային և անհատական ելույթներով, քաղաքական ուղերձների քննարկումներով և դրանց վերլուծություններով: Ներկայացրել են նախընտրական շրջանում իրենց կուսակցությունների նպատակներն ու ծրագրերը, արձանագրած առաջընթացն ու մարտահրավերները:  
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
 

← Վերադառնալ ցուցակին