Լուրեր
Արցախի հերոսների ձերբակալության փաստին կարող են ծափահարել միայն Ադրբեջանում և Թուրքիայում. Էդուարդ Շարմազանով
25.09.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խառը ժամանակներ ենք ապրում: Ուրացման ժամանակաշրջան, երբ դասալիքները հերոսների դատավորներն ու մեղադրողներն են հանդիսանում: Սա էլ կանցնի, բայց ամոթը կմնա…
Նիկոլը Նյու Յորքում հանդիպում է հայ համայնքի հետ ու հպարտանում, որ Ռոբերտ Քոչարյանը և Մանվել Գրիգորյանը ձերբակալված են:
Նրանք էլ «հպարտորեն» ծափահարում են:
Դուք գոնե հասկանում ե՞ք՝ ինչ եք անում:
Արցախի հերոսների ձերբակալության փաստին կարող են ծափահարել միայն Ադրբեջանում և Թուրքիայում:
Հ.Գ.
Մի զարմացիր, քանի որ ուրացողը շուն չէ, այլ մարդ:
Գ.Նժդեհ» :