Լուրեր
«Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն: Ագրեսիվ են և նեղացկոտ: Հրապարակային ջղաձգվում են, երբ իրենց քննադատում են». Արտակ Զաքարյան
24.09.2019
![](http://www.hhk.am/files/n_pics/16517_s.jpg)
ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքագիտական տերմինինների նոր բացատրական բառարան.
Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն --
- նոր տեսակի քաղաքական փոքրամասնություն է, որը լայն հանրության համար դեռևս պարզ չէ, թե ու՞մ նախաձեռնությամբ և ի՞նչի համար է հայտնվել խորհրդարանում: Կամավորական հիմունքներով կարող է հանդես գալիս քաղաքական մեծամասնության խմբային շահերից բխող օրենսդարական նախաձեռնությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ միաձայն քվեարկել մեծամասնության քաղաքական շահերի օգտին:
Պետության կամ հասարակության շահերից բխող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն այս տեսակի համար պարտադիր չէ: Ագրեսիվ են և նեղացկոտ: Հրապարակային ջղաձգվում են, երբ իրենց քննադատում են: Շարքային քաղաքացիների մոտ իրենց բանավոր խոսքով կարողանում են հայրենասիրության և օբյեկտիվության տպավորություն թողնել: Որպես նոր տեսակի քաղաքագիտական երևույթ, կարիք ունի հետազոտողների մանրամասն ուսումնասիրության»: