Լուրեր

«Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչեւ ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը». Կարինե Աճեմյան

22.09.2019

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ինչ-որ ջահելներ՝ պատահաբար երկրի կարեւորագույն պաշտոն ստանձնած, կամ շատ պատահականորեն կառավարական ամառանոցում «զոնտիկով» հանգրվանած, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ափըռ-ցըփռ գնահատականներ հնչեցնել մի մարդու մասին, ով որպես նախագահ երկար տարիներ պահպանել է իրենց իսկ անվտանգությունը, զարգացրել երկիրը....
 
Ուրեմն, ուշադիր լսեք, վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչեւ ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը։
 
Այսքանը»։

← Վերադառնալ ցուցակին