Լուրեր

«Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ». Էդուարդ Շարմազանով

19.09.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր «ֆալշ» երգը թալանի ու թալանչիների մասին։
 
Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։
 
Անշուշտ օրինախախտի տեղը բանտն է,բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է։
 
Հասկանում եմ, որ լավ չի հնչում,բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։
 
Հ.Գ.Նիկոլ,սխալ կուպե ես նստել։ Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմեր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։
Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի»։

← Վերադառնալ ցուցակին