Լուրեր

«Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես». Արմեն Աշոտյան

18.09.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Դեռ չեն հանդարտվել կրքերը, կապված կառավարության որոշմամբ մայիսին Ազգային Ժողովի գործուղումների համար հատկացված 300 մլն դրամ լրացուցիչ գումարի սկանդալային պատմության հետ, եկավ հաջորդ «ուրախալի» լուրը։
 
Պարզվում է, կառավարության մոտակա նիստում պետական բյուջեի հաշվին անարդյունավետ, բայց շռայլ ծախսերի սիրահարները իրենք իրենց գործուղումների համար լրացուցիչ կհատկացնեն 250 մլն դրամ։
 
Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի «11002. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառումների գծով նախատեսված գումարները, եկեք տեսեք, որ. բավարար չեն՝ հաշվի առած ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորությունները:
 
Այսինքն, տարեսկզբից ցայսօր պետական բյուջեից քպ-ական վերնախավի շրջագայությունների համար ԼՐԱՑՈՒՑԻՉ հատկացվում է մոտ 550 մլն դրամ, կամ 1 մլն եվրո։
 
Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես։
 
Փաստորեն, Նիկոլի ձեռքից գլոբուսը վերցնելը քիչ էր, նրանց կաբելայինից անջատեք նաեւ Discovery Channel-ը ու Кухня ТВ-ին»։

← Վերադառնալ ցուցակին