Լուրեր

«Եթե դատավորը չշարժվի Նիկոլի կապրիզներով, երկրորդ նախագահն ազատ կարձակվի». Էդուարդ Շարմազանով

17.09.2019

«Դատարանը պարտավոր է ՍԴ որոշումն ի կատար ածել, չնայած մենք եթե օրինականության առումով նայենք, պետք է ՍԴ որոշումից մեկ րոպե անց Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեր»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը Շենգավիթի դատարան էր եկել՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

 
«Այսօր մենք պետք է տեսնենք՝ Հայաստանում դեռևս կա՞ն դատավորներ, որ դիմանում են Նիկոլի և նիկոլական իշխանության ճնշումներին, թե՞ բոլորը գնում են ճնշումների հետևից։ Եթե դատավորը շարժվի Հայաստանի սահմանադրությանբ և օրենսդրությամբ, Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ, եթե շարժվի Նիկոլի կապրիզներով, կմնա անազատության մեջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

yerevan.today
 

← Վերադառնալ ցուցակին