Լուրեր
Քաղաքական տրանսգենդերները նրանք են, ովքեր չունեն «իզմ»-եր, ովքեր քաղաքական առումով սեռափոխվում են. Շարմազանով
17.09.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:
Դատարանի մոտ երկու ակցիա է մեկնարկել՝ ընդդեմ ու հանուն Քոչարյանի: Այստեղ է նաև ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարեց, որ եկել է աջակցելու ՍԴ որոշման ի կատար ածմանը և փաստելու, որ Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելն անօրինական է:
«Քոչարյանն արդեն պետք է լիներ ազատության մեջ, իսկ ՍԴ-ի որոշումից մեկ րոպե անց նա արդեն պետք է լիներ ազատության մեջ,- Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանում կա նիկոլական ռեժիմ, ոչ թե ժողովրդական,- նա շանտաժով եկել է իշխանության և փորձում է կուլ տալ ժողվորդավարության վերջին աբաստիոնը՝ ՍԴ-ն»:
Շարմազանովը նշեց, որ Փաշինյանն իր թայֆով անօրինական ճանապարհով եկել է իշխանության, իսկ Հրայր Թովմասյանն օրինական ճանապարով է ընտրվել՝ հավելելով, որ իրենք հեռացել են, քանի որ չեն ցանկացել քաղաքացիական պատերազմ:
ԱԺ նախկին փոխխոսնակը հայտարարեց, որ շարունակելու է պայքարել հանուն Հայաստանի, Արցախի, հանուն նրա, որ Հայաստանում քաղաքական տրանսգենդերիզմը չհաղթանակի․
«Քաղաքական տրանսգենդերները նրանք են, ովքեր չունեն «իզմ»-եր, ովքեր քաղաքական առումով սեռափոխվում են: Ովքեր ասում են, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը վատն են, հետո 8 անգամ «սպասիբո» են ասում Պուտինին ու Մեդվեդևին, ովքեր ասում են, որ ապրիլյանը սկսվեց Ռուսաստանի համաձայնությամբ, հետո ասում են, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են՝ միևնույն ժամանակ անելով այնպես, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլանան»:
henaran.am