Լուրեր
«Ինչն է եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները». Արմեն Աշոտյան
16.09.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարող եմ կռահել, թե ինչը/ինչերն են եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները:
Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ:
Մտահոգ մարդկանց թիվն ավելանում է օրեցօր: Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ սրտացավությունն ու սեփական պատիվը քաղաքական տարաձայնություններ չի ճանաչում:
Իսկական սպան սպա է մնում:»: