Լուրեր

Նիկո՛լ, ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը. Շարմազանովը՝ Փաշինյանին

16.09.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«Նիկո՛լ, ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը

Այսօր վարչապետի պաշտոնին բազմած ամբոխավար Փաշինյանը հերթական ոչ կոռեկտ ու հիմար արտահայտությունն է շաղ տվել մեր հասցեին:

Նիկոլ, ուրեմն ուշադիր լսի…Ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը:
Մոռացել ե՞ս տրանսգենդերի քարոզը ԱԺ-ում, ով ասում էր, որ նախկին իշխանության օրոք անհնար կլիներ ԱԺ ամբիոնից խոսելը:
Մոռացել ե՞ս, թե ինչպես գոմիկները քո իշխանության օրոք ոստիկանության բաժնում ոստիկան ապտակեցին:
Մոռացել ե՞ս՝ ոնց էիր հայտնի գեյ-ակտիվիստներին քո կուսակցության մեջ ընդգրկում, ովքեր մարտի 8-ին ԱԺ-ում հերոսներ ծնած մայրերին հավասարեցնում էր լեզբի կանանց հետ:

Հ.Գ.
Էլթոն Ջոնի հետ էլ դու էիր ինքնամոռաց սելֆիներ անում, այլ ոչ մենք:

Հ.Հ.Գ.
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին էլ քո կառավարության անդամներն էին հայտարարում:

Հետևաբար, գեյ-ակտիվիստներին փնտրի քո շրջապատում ու փորձիր լրջանալ»: 

← Վերադառնալ ցուցակին