Լուրեր

« «Հայկ Կոնջորյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արմեն Բաբաջանյանի մոտ». Հայկ Մամիջանյան

07.09.2019

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երբ ես ասում էի, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում իրական քաղաքական ներկապնակը, որ պառլամենտական ընդդիմության ճգնաժամ կա՝ Լուսավոր Հայաստան կուսակցության գործընկերները սրտնեղում էին, որոշները՝ հրապարակային պոլեմիկայի մեջ մտնում։
 
Իսկ հիմա ի՞նչ կասեք, երբ «Հայկ Կոնջորյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արմեն Բաբաջանյանի մոտ։
 
Հիշու՞մ եք, որ պարոն Էդմոն Մարուքյանը «համաձայնվում էր Արման Բաբաջանյանի բոլոր ասածների հետ՝ բացի մեկից»։
 
Փաստացի, հանած պոպուլիստական «սաղ նախորդներն են մեղավոր» թեզը, ես ու Արման Բաբաջանյանը նույն բանն ենք ասում։
 
Իսկ ինչ վերաբերվում է պարոն Բաբաջանյանին, ապա ես դեռ անցյալ տարի եմ ասել ՝ «հրամայական մանդատը» վաղուց արդեն դարձել է հրամայական։ Բայց մյուս կողմից՝ քարոզարշավի ընթացքում 1in.am-ը այնքան կեղտ էր շռայլոմ հանրապետականներիս վրա, որ գուցե եւ այդ մանդատը վաստակել է։
 
Կասկածելի եղանակով, բայց վաստակել է»։

← Վերադառնալ ցուցակին