Լուրեր
«Մարությանը տանուլ է տվել Երևանի կառավարումը». Գեորգի Գաբրիելյան
07.09.2019
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն, Երևանի քաղաքապետի համար երևանցու կյանքն ու առողջությունը արժեք չունեն:
Գրությամբ դիմել եմ Երևանի քաղաքապետին Ա. Խաչատրյան փողոցի ծառերի չորացած հաստ ճյուղերը անհապաղ կտրելու մասին/ոչ էտելու/, քանի որ դրանց մի մասը արդեն կոտրվել և կախվել են ծառերից՝ հաճախակի ընկնելով մարդկանց և փողոցում կանգնած ավտոմեքենաների վրա, վտանգի տակ դնելով բնակիչների կյանքը և առողջությունը:
Ա. Խաչատրյան փողոցի հարգելի՛ բնակիչներ, ստորև ներկայացնում եմ քաղաքապետարանից ստացված պատասխանը, որը խիստ մտահոգիչ է ոչ միայն մեր փողոցի, այլ նաև ողջ երևանցիների համար:
Պատասխանում նշվում է, որ գրությամբ կդիմենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին, որն էլ կհանձնարարի համապատասխան ստորաբաժանումներին և կիրականացվի մինչև դեկտեմբերի 20-ը:
Մինչև դեկտեմբերի 20-ը կա չորս ամիս ժամանակ, և եթե այդ ընթացքում լինի միջադեպ, ապա Երևանի քաղաքապետը ունենալու է իր մեղսակցությունը և պատասխան է տալու, քանի որ այդ գործի կազմակերպումը մտնում է իր լիազորությունների մեջ:
Եզրակացությունը մեկն է Մարությանը տանուլ է տվել Երևանի կառավարումը»: