Լուրեր
Երբ հասարակությունը ոտքի կանգնի, պարոն խոսնակը չի հասցնի թաքցնել իր հայտնի ժպիտը. Մարգարիտ Եսայան
06.09.2019
«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի կարողանում հավաքի»,- այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայտարարություններին, թե աշնանը թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում, ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խոսնակի այդ արտահայտությանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց.
«Երբ հասարակությունը ոտքի կկանգնի, իսկ հասարակությունը վստահաբար ոտքի է կանգնելու, դա կլինի այնքան հուժկու, որ պարոն խոսնակը չի հասցնի թաքցնել իր հայտնի ժպիտը»։
Եսայանն ասում է՝ Հայաստանի հանրապետությունում այսօր հասարակության ճնշող մեծամասնությունն ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը։
«Մեկ տարվա ընթացքում Փաշինյանը կարողացավ փոշիացնել, գրեթե զրոյացնել այն վստահությունն ու հավատը, որն ինքն ուներ մեկ տարի առաջ և ստացավ 70 տոկոսը։ Այսօր դա փոշիացված է հենց վարչապետի և նման հայտարարությունների, որևէ խոստում չկատարելու արդյունքում։ Ինչ վերաբերվում է «մարդ հավաքել» արտահայտությանը, եթե պարոն խոսնակը նման ձևակերպում է արել, դա առաջին հերթին մարդկանց և հասարակության համար է վիրավորական արտահայտություն։ Եթե կարիք լինի, իսկ կարիք անպայման լինելու է, քանի որ հասարակության ներսում շատ լուրջ ընդվզում է հասունանում ընդդեմ Փաշինյանի և նրա իշխանության, պահը կգա և պարոն խոսնակն իր աչքով կտեսնի, թե հասարակության որ հատվածը, որքան մարդ կհավաքվի և ինչ կասի իրենց»,- նցեշ Եսայանը։
Մարգարիտ Եսայանը նաև հավելեց. «Վստահ եմ, որ այդ փոթորիկին, բազմամարդությանն իրենք չեն կարող դիմանալ և շատ աննախանձելի վիճակում կլինեն։ Այն, որ գալու է այն պահը, երբ հասարակությունը պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և այս իշխանության հեռացումը, վստահ եմ։ Դա լինելու է ոչ հեռավոր ապագայում»։
Տաթև Կոստանդյան
armdaily.am