Լուրեր
«Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, իսկ ձե՞րը....». Էդուարդ Շարմազանով
06.09.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր է՝ ինչ են զգում ուժային կառույցներում ծառայող սպաները,երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կառավարությունում ընդունում և փաստացի գործարքի է գնում ՊՊԾ գունդը գրաված և ահաբեկչության հետևանքով 3 ոստիկանի կյանք խլած խմբավորման ղեկավարների հետ:
Մասնավորապես, հետաքրքիր է պատանդ եղած բարձրաստիճան սպաների կարծիքը:
Ինչի ե՞ք լռում, պարոնայք:
Ես դատապարտում եմ այդ հանդիպման փաստը, իսկ դու՞ք...
Հ.Գ.
Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, իսկ ձե՞րը...»: