Լուրեր

ՀՀ վարչապետը և կառավարությունը գործարքի են գնում տեռորսիտական կազմակերպության անդամների հետ. Էդուարդ Շարմազանով

05.09.2019

Այս պահին կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:

 
Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով այս հանդիպմանը ընդգծեց՝ սա պետության վախճանն է:
 
«Վարչապետի պաշտոնը բռնազավթած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավարների  հետ: Մի կուսակցության, որի ներկայացուցիչները հարձակում և տեռորիստական ակտ են իրականացրել ՀՀ-ի դեմ: Սա փաստացի նշանակում է, որ ՀՀ վարչապետը և ՀՀ կառավարությունը գործարքի են գնում տեռորսիտական կազմակերպության և տեռորիստական ակտ կատարած մարդկանց հետ, որի անդամները հարձակվել են ՊՊԾ գնդի վրա և սպանել են  3 ոստիկանի: Սա խայտառակություն չէ , սա պետության վախճանն է»,-ասաց մեր զրուցակիցը:

henaran.am

← Վերադառնալ ցուցակին