Լուրեր

«Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ». Էդուարդ Շարմազանով

28.08.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ
 
Դիվանագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը դարձյալ պոպուլիզմի ժանրից էր`«օդում կախված» թողնելով մի շարք հարցադրումներ.
 
Նիկոլ,ու՞մ ջանքերով 
Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
 
Ո՞վ Դուշանբեի վերելակում «կերավ Ալիևի կտերն» ու նրանից «կիրթ ու նորմալ» մարդու տպավորություն ստացավ:
 
Ո՞վ էր օտարերկրյա գործակալների մասին հայտարարում ` չգտնելով գեթ մեկին:
 
Ո՞վ էր բերանը ջուր առած լռում,երբ Բոլթոնն առաջարկում էր մեզ հրաժարվել «պատմական կաղապարներից»:
 
Ո՞վ էր Արցախում պատերազմը սկսող և հողեր հանձնող դավադիր ուժեր փնտրում` carte blanche տալով Ադրբեջանին:
 
Ո՞վ էր մայիսի 19ին դատարանների շրջափակման անօրինական կոչ անում:
 
Հ.Գ.
 
Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ,քան ջրիկ ուղեղ:
 
Շառլ դը Գոլ»:

← Վերադառնալ ցուցակին