Լուրեր

«Հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից Փաշինյանը Ձեզ երեսով էր տալիս, որ իր շնորհիվ է, որ այդքան մանդատ ունեք». Հայկ Մամիջանյան

28.08.2019

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Լուսավոր Հայաստանից ինձ արաձագանքել էին...)))
 
Դավիթ ջան, բլոտում 7-երի կամ 8-երի չորս թուղթը հիսունը չի «ջրում»:
 
Այն ամենը, ինչ ես ուզում եմ այս պահին ասել կեղծ պառլամենտական և իրական արտախորհրդարանական ընդդիմության քաշային կատեգորիաների մասին:
 
ՀՀԿ-ի և Լուսավոր Հայաստանի «քաշեր» բարձրացնելու պոտենցիալների թվային արտահայտումը կարող եք գտնել IRI-ի վերջին հարցման մեջ, որտեղ մեզանից քիչ տոկոս էիք հավաքել:
 
Հա, մեկ էլ հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից Փաշինյանը Ձեզ երեսով էր տալիս, որ իր շնորհիվ է, որ այդքան մանդատ ունեք: Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, որովհետև եթե նախընտրական շրջանում իր ասեղը չթելեիք` հազիվ թե այսքան մանդատ ունենայիք »:

← Վերադառնալ ցուցակին