Լուրեր

«Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում». Հայկ Մամիջանյան

28.08.2019

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հիշում եք մեր քաղաքապետի.... էէէէ Կարգին Հաղորդման այն սկետչը, որտեղ կալանավոր-պաշտոնյան կնոջը հարցնում է «փաստաբանը` հեչ, դու ինձ ասա շենքում ի՞նչ են խոսում»...
 
Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում` էական է, թե «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստանի պատգամավորները ում ձերբակալության սպասումներն են ստեղծում կառավարության համար:
 
Հիշենք, թե Գագիկ Խաչատրյանի (որի մեղավոր լինելը/չլինելը իրավապահների ու դատարանի գործն է, որը այս թեմայի հետ կապ չունի) ձերբակալությունը ոնց էին «քարոզում» Էդմոն Մարուքյանը, Արման Բաբաջանյանը և այլոք: 
 
Շատ բան էի տեսել, բայց, որ պառլամենտական «ընդդիմությունը» այսպես ափաշքյարա սպասարկի կառավարության շահերը...
 
Հիմա ասածս ինչ ա:  Լուսավորում ինչ են խոսո՞ւմ:  Հաջորդը ո՞վ է:
#мысливслух»

← Վերադառնալ ցուցակին