Լուրեր

«Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով». Արմեն Աշոտյան

23.08.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
«Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով
 
1. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և ժամանակ ձգել:
 
2. Նիկոլը զուգահեռ կուլիսային պայմանավորվածություններ է բանակցում Ամուլսարի հարցով մտահոգ որոշ շրջանակների հետ:
 
3. Քաղաքական մեծամասնությունում խորանում են տարաձայնություններն այս հարցով:
 
4. ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
 
5. Նիկոլի գալիք այցը ԱՄՆ կարող վերածվել բացառապես ՄԱԿ-ի և սփյուռքի օրակարգերի, առանց լուրջ ամերիկյան բաղադրիչի:
 
6. Ռուսական կողմը չարտահանձնեց Միհրան Պողոսյանին, այն էլ՝ այս իշխանությունների համար շատ խայտառակ հիմնավորումով:
 
7. ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան հնարավոր այցի և ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին այս պահին ավելի շատ սկեպտիկ լրահոս է, քան վերջնական դրական որոշում:
 
8. Նիկոլի ձեռքով և ֆինանսավորմամբ ՏԻՄ ընտրություններին Արցախ մուտք են գործելու արևմտամետ ՀԿ-ները:
 
9. Նիկոլը շարունակում է Սահմանադրական դատարանի վրա հերթական գրոհի նախապատրաստական աշխատանքները:
 
10. Վենետիկի հանձնաժողովը կտա Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք:
 
11. BBC օպերացիան տապալվեց, իսկ Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշումը անորոշ ժամանակով հետաձգվեց:
 
Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլև իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ և կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ և վտանգավոր մթնոլորտը»:

← Վերադառնալ ցուցակին