Լուրեր
«ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու, կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու...». Էդուարդ Շարմազանով
13.08.2019
ՀՀԿ Խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն ա պատասխանատու,այլ մենք` նախկիններս:
Քաղաքն աղբի մեջ կորում ա էլի,ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն ա մեղավոր,այլ Սանիթեքը,կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի,դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:
ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր,այլ նախկին խորհրդարանը:
Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման,մարդկանց խաբելու,քաղաքական բանտարկյալների առկայության,ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու,կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու...
Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը: Պատասխանատվություն և արդյունավետություն -, տափակ շոուներ ինչքան ուզես»: