Լուրեր

«Երեւանում է է Հայաստանի եւ Արցախի բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարած Սերգեյ Պոտապկինը». Էդուարդ Շարմազանով

09.08.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեւանում է Հայաստանի եւ Արցախի բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը: 

 
Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր ոչ միայն բարոյապես: Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք Արցախի առաջնագիծ: 
 
Գործընկերություն, որ վերածվեց ընկերության: 
 
Շնորհակալ եմ, եղբայր:
 
Ի դեպ, նրա երկիրը՝ Լատվիան, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, բայց չի վավերացրել: 
 
#Հայկըհաղթելուէբելին»:

← Վերադառնալ ցուցակին