Լուրեր

«Անհավանական է, բայց այսօր պղծվում են Եռաբլուրն ու Ապրիլյան պատերազմի շիրմաքարերը». Էդուարդ Շարմազանով

01.08.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« «Պեռաշկու հույսին թողնելու» շոուներ բեմադրելու փոխարեն պոստին մի քնի, Փաշինյան եւ զբաղվի երկրի անվտագությամբ եւ սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես
 
1990թ. Մայիսի 27-ին Երեւանում արյունալի դեպքերից հետո հայ ժողովրդի անկախության պայքարը տվեց առաջին նահատակներին:
 
Երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի եւ ընդամենը 1 ամիս առաջ ստեղծված Հանրապետական կուսակցության ջանքերով մեր նահատակները հողին հանձնվեցին Եռաբլուրում:
 
Եռաբլուրը Աշոտ Նավասարդյանի եւ Վազգեն Սարգսյանի ջանքերով դարձավ հերոսների Պանթեոն, ուր հանգչում են Հայաստանի ու Արցախի ազատագրության համար նահատակված հայորդիները: 
Անհավանական է, բայց այսօր պղծվում են Եռաբլուրն ու Ապրիլյան պատերազմի շիրմաքարերը:
 
Անցած մեկ տարում ականատես եղանք մեր սրբությունների դեմ ակնայտ արշավի՝ հարձակում Վեհարանի, ազգային-հոգեւոր արժեքների վրա, ամենաբարձր քաղաքական ամբիոնից տրանսգենդերության քարոզ, Ապրիլյան պատերազմը սանձազերծած հանցագործ Ալիեւը ՀՀ ոչ բարով ղեկավար Փաշինյանի ձեռամբ հռչակվեց «կիրթ եւ նորմալ», փոխարենը ներքին թշնամիներ հռչակվեցին Արցախյան ազատամարտի հերոսները:
 
Նիկոլը դավադիր ուժեր եւ օտարերկրյա գործակալներ թող փնտրի Եռաբլուրը պղծողների մեջ:
 
«Պեռաշկու հույսին թողնելու» շոուներ բեմադրելու փոխարեն պոստին մի քնի, Փաշինյան եւ զբաղվի երկրի անվտագությամբ եւ սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես»:

← Վերադառնալ ցուցակին