Լուրեր
«Պարոն Փաշինյան, Ձեր ֆեյսբուքյան գրառումով ինքներդ հաստատեցիք, որ տապալվել եք». Գեորգի Գաբրիելյան
31.07.2019
![](http://www.hhk.am/files/n_pics/16311_s.jpg)
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն Փաշինյան, Ձեր ֆեյսբուքյան գրառումով ինքներդ հաստատեցիք, որ տապալվել եք:
Չեմ ցանկանում անդրադառնալ դրա իրավական կողմին, որը իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ և վայել չէ երկրի ղեկավարի դիրքին և խոսքին: Քաղաքական առումով հասկանալի կլիներ, եթե հաջողվեր զարգացնել երկրի տնտեսությունը, ապահովել կայուն ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, նվազեցնել աղքատությունը, լավացնել միջազգային կապերը, դժվար թէ նման ոճով դրսևորվեիք: Ցավոք, Ձեր ձախողման արդյունքը լինելու է դիկտատուրան, ինչն այսօր հայտնի դեպքերից հետո ակնհայտ է:
Զեկուցելով Ձեզ, որ օր օրի Ձեր աջակիցների թիվը նվազում են և մեծանում են ընդիմադիր գործիչների, լրագրողների, քաղաքացիների թիվը, դուք արձակուրդում գտնվելով անհանգիստ և ոչ կոռեկտ արտահայություններով հաստատում եք այդ փաստը: Հիմա հարց եմ տալիս` երեկ ձերբակալում էիք և ճնշումներ գործադրում ընդիմադիր ակտիվիստներին և գործիչներին,այսօր ընդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներին և երիտասարդներին անվանում եք ծախված, փաստորեն, ով ընդիմություն է, ուրեմն ծախված է, իսկ վաղը ի՞նչ կասեք այն բազմահազարավոր քաղաքացիներին, որոնք կկանգնեն և կպահանջեն կատարել Ձեր տված խոստումները:
Հ.Գ. Երանի դուք էլ կարողանայիք այս երկրի համար անեյիք այնքան, որքան արեցին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը»: