Լուրեր

«Տղա մնացեք, ամոթ է». Արմեն Աշոտյան

22.07.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Սկզբունքների եւ տարրական բարոյականության բացակայությունը հնարավոր չէ քողարկել ոչ լեզուների իմացությամբ, ոչ արտասահմանյան բուհերի դիպլոմներով եւ ոչ էլ այսօրվա պաշտոնով։
 
Կարելի է կորցնել պաշտոն, ազդեցություն, լծակներ, արդյունքում նաեւ՝ որոշակի շրջապատ։Սա քաղաքական եւ մարդկային օրինաչափություն է, ինչում համոզվել եմ նաեւ իմ անձնական փորձով։
 
Այս իշխանությունները նույնպես անցողիկ են, պաշտոնները՝ ժամանակավոր։ Բայց ոմանց անթասիբ եւ էժան պահվածքը՝ այլեւս խարան է նրանց ճակատին։
 
Տղա մնացեք, ամոթ է»։

← Վերադառնալ ցուցակին