Լուրեր

DEMYC-ը կոչ է անում Թուրքիային կատարել ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը. ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է DEMYC-ի հերթական հավաքին

21.07.2019

Երիտասարդ քաղաքական գործիչներն այս անգամ հավաքվել են Հունաստանի Սալոնիկ քաղաքում:

 Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) հերթական հանդիպումը հարուստ էր քննարկումներով: Ի դեպ անդամները այցելել են նաև փախստականների ճամաբար, ծանթացել պայմաններին և վերջիններիս տրամադրվող ֆինանսական աջակցության արդյունավետ օգտագործման ուղիներ քննարկել: 
 
DEMYC-ի անդամները հանդիպուներ ունեցան Հունաստանի քաղաքական գործիչների հետ: DEMYC խորհրդի հերթական հավաքին մասնակցում էր ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը, ով նաև DEMYC-ի նախագահի առաջին տեղակալն է: 
«Անվտանգություն և միգրացիա» խորագիրը կրող հավաքի ընթացքում ընդունվել է բանաձև, որում տեղ է գտել նաև Թուրքիայի միգրացիոն քաղաքականության մասին կետ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան չի առաջնորդվում Եվրամիության հետ համաձայնեցված միգրացիոն քաղաքականությամբ և կառույցը կոչ է անում կատարել համաձայնագիրը՝  
Միջերկրական ծովում հնարավոր անկայունությունից խուսափելու համար: 
Հավելենք, որ DEMYC-ի խորհրդի հանդիպմանը ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀԿ առաջիկա անելիքներն ու ծրագրերը, խոսել  Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից, ինչպես նաև որպես DEMYC նախագահի տեղակալ ներկայացրել կառույցի կատարած աշխատանքների հաշվետվությունը:
 

← Վերադառնալ ցուցակին