Լուրեր
DEMYC-ը կոչ է անում Թուրքիային կատարել ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը. ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է DEMYC-ի հերթական հավաքին
21.07.2019
Երիտասարդ քաղաքական գործիչներն այս անգամ հավաքվել են Հունաստանի Սալոնիկ քաղաքում:
Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) հերթական հանդիպումը հարուստ էր քննարկումներով: Ի դեպ անդամները այցելել են նաև փախստականների ճամաբար, ծանթացել պայմաններին և վերջիններիս տրամադրվող ֆինանսական աջակցության արդյունավետ օգտագործման ուղիներ քննարկել:
DEMYC-ի անդամները հանդիպուներ ունեցան Հունաստանի քաղաքական գործիչների հետ: DEMYC խորհրդի հերթական հավաքին մասնակցում էր ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը, ով նաև DEMYC-ի նախագահի առաջին տեղակալն է:
«Անվտանգություն և միգրացիա» խորագիրը կրող հավաքի ընթացքում ընդունվել է բանաձև, որում տեղ է գտել նաև Թուրքիայի միգրացիոն քաղաքականության մասին կետ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան չի առաջնորդվում Եվրամիության հետ համաձայնեցված միգրացիոն քաղաքականությամբ և կառույցը կոչ է անում կատարել համաձայնագիրը՝
Միջերկրական ծովում հնարավոր անկայունությունից խուսափելու համար:
Հավելենք, որ DEMYC-ի խորհրդի հանդիպմանը ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀԿ առաջիկա անելիքներն ու ծրագրերը, խոսել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից, ինչպես նաև որպես DEMYC նախագահի տեղակալ ներկայացրել կառույցի կատարած աշխատանքների հաշվետվությունը: