Լուրեր
«Ա՚յ ախպեր,դու խիղճ ունե՞ս. Շոգը քիչ էր մեզ,հիմա էլ քո ստերը». Շարմազանովը՝ Փաշինյանին
17.07.2019
![](http://www.hhk.am/files/n_pics/16269_s.jpg)
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի մտահոգներ ջան,պինդ բռնվեք։
Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանն իր տասնչորս ամսվա կառավարման գլխավոր ձեռքբերումը համարում է Հայաստանի ժողովրդավարացումը։
Ա’յ ախպեր,դու խիղճ ունե՞ս։
Շոգը մի կողմից,քո ստերը մի կողմից….
Այդ ո՞ր օրվանից է ասֆալտին փռելը,պատերով տալը,դատավորներին ահաբեկելը,Ազգային ժողով պաշարելը,դատարաններ շրջափակելը,մարդկանց քաղաքական հայացքների համար ձերբակալելը համարվում ժողովրդավարություն։
Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին էլ կլռեմ…»: