Լուրեր

«Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը». Շարմազանովը՝ Փաշինյանին

16.07.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ոչինչ
 
Դասականի այս խոսքերը ըստ էության բնորոշում են Փաշինյանի քաղաքականությունը:
 
Խոստացավ Արցախի վերադարձը բանակցային սեղան, ստացանք հակահայկական հայտարարություններ:
 
Խոստացավ տնտեսական հեղափոխություն, ստացանք ոչինչ:
 
Խոստացավ ներգաղթ, արտագաղթն ավելացավ:
 
Խոստացավ ներդրումներ, ունեցանք ներդրումային անկում:
 
Խոստացավ սոցիալական վիճակի բարելավում, ստացանք գնաճ:
 
Հռչակեց սեր և համերաշխություն, ունեցանք սևեր և սպիտակներ:
 
Խոստացավ ժողովրդավարություն, ստացանք դիկտատուրա:
 
Հ.Գ. Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը»:

← Վերադառնալ ցուցակին