Լուրեր

«Այս խորհրդարանը միջազգային հարաթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն, որը պետք է ոչ թե մսխել, այլ պահպանել և զարգացնել». Արմեն Աշոտյան

12.07.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել է Լեհաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից, ասելով, որ տպավորություն էր, թե հանձնաժողովի ղեկավարը դեռ Աշոտյանն է:
 
Հիշեցնեմ պարզապես, այս այդ ձևաչափը սկիզբ է դրվել հենց իմ նախաձեռնությամբ, իսկ առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարվա մարտին Երևանում: Իմ լեհ գործընկերների հետ հարաբերությունները պահպանվում են առ այօսր:
 
Ուստի մի զարմացեք, այս խորհրդարանը միջազգային հարաթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն, որը պետք է ոչ թե մսխել, այլ պահպանել և զարգացնել»:

← Վերադառնալ ցուցակին