Լուրեր

«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով

29.06.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին
Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը և մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր...
 
•Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա կա:
 
•Փաշինյանը միասնություն էր խոստանում, բայց հասարակությանը սևերի և սպիտակների բաժանեց:
 
•Սիրո և համերաշխության փոխարեն, ատելություն քարոզեց:
 
•Կուտակային կենսաթոշակների դեմ էր պայքարում, իսկ այժմ լռում է:
 
•Կարմիր գծերը պետք է հանվեն, իսկ այսօր կան:
 
•Տեսախցիկները պետք է հանվեն, չեն հանվել:
 
•Ներդրումներ պետք է լինեն, չկան:
 
•Բոլոր ոլորտներում պետք է զարգացում լինի, սուտ է:
 
•ԵՄ համաձայնագիրը ջուր է, հիմա գովում է:
 
•ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն չեն բխում մեր շահերից, այսօր գովում է:
 
Հ.Գ.
Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությունն էլ հերթական աննպատակ շոուն էր»:

← Վերադառնալ ցուցակին