Լուրեր
«Այստեղ եմ ՀՀ Սահմանադրությունը պաշտպանելու համար».Էդուարդ Շարմազանով
25.06.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես մասնակցում է բողոքի ակցիային:
«Հրապարակի» հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ եկել է ՀՀ սահմանադրականությունը պաշտպանելու, քանի որ իշխանությունները ցանկանում են յուրացնել ՍԴ իշխանությունը, ինչը տանելու է բռնապետության հաստատման:
Հարցին, թե արդյոք ընդդիմությունը միացել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, պատասխանեց, որ ընդդիմությունը չի միավորվում ընդդեմ ոչ մեկի:
hraparak.am