Լուրեր
«Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ջանքերը շատ ծանր կարող են նստել երկրի վրա». Աշոտյանը քվեարկության արդյունքներ է ներկայացրել
25.06.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա երեկ գիշերը Ռուսաստանի հարցով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքներն են։
Մեր պատվիրակությունը ուներ 4 ձայն։ Հովհաննես Իգիթյանը չի քվեարկել։
Փաստորեն, իշխող կուսակցությունը իրոք ամննախադեպ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցն է։
Չգիտեմ, ում ինչ եք խոստացել, բայց այս քվեարկությունը խայտառակություն է։
Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ջանքերը շատ ծանր կարող են նստել երկրի վրա»։