Լուրեր

«Չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

24.06.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հերթական նոր ստեղծված կուսակցության նորաթուխ ղեկավար Արթուր Ղազինյանը,այսօր ուզում է միավորներ շահել՝ Հայաստանի նախկին իշխանություններին քննադատելով։
 
Ասել է,թե ՀՀԿ-ն ամեն գնով ուզեց իշխանություն պահել և դրա համար մենք ծանր գին վճարեցինք։
 
Ծակ պրոֆեսորություն անող Ղազինյանին ասեմ,եթե ամեն գնով իշխանություն էր ՀՀԿ-ն պահում,բա այդ ո՞նց եղավ առանց որևէ դիմադրության իշխանությունից հեռացավ,այդ ո՞նց եղավ լինելով բացարձակ մեծամասնություն՝ կոալիցիոն կառավարություն էր ձևավորում,էս ո՞նց եղավ...
 
Ինչպես ասում է մերօրյա դասականը՝ մտածիր նոր խոսիր ու չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով»։

← Վերադառնալ ցուցակին