Լուրեր

«Մարգարյանը պատմության մեջ մնաց որպես կառուցող վարչապետ». Էդուարդ Շարմազանով

12.06.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

 
«Նա առանձնահատուկ էր մարդկանց հետ հաղորդակցվելու շնորհքով՝ մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր:
 
Երբեք չէր փորձում սրբագրել իրականութունը, որքան էլ այն տհաճ լիներ իր համար:
 
Կամուրջներ էր կառուցում ամենաթունդ հակառակորդների հետ, լսում էր ամենածայրահեղ քննադատությունը եւ չէր չարանում:
 
Նա երկրի ապագայի համար պատասխանատու մարդ էր:  
 
Մարգարյանը պատմության մեջ մնաց որպես կառուցող վարչապետ:
 
Ծնունդդ շնորհավոր,սիրելի պարոն Մարգարյան ջան»: 

← Վերադառնալ ցուցակին